Ռուսաստանը պաշտոնապես ճանաչել է Աֆղանստանի Իսլամական Էմիրությունը

Ավելի վաղ Մոսկվան «Թալիբան» շարժումը հանել էր ահաբեկչական կազմակերպությունների ցանկից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի – Sputnik. Ռուսաստանը պաշտոնապես ճանաչել է Աֆղանստանի Իսլամական Էմիրությունը։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Ռուսաստանի նախագահի Աֆղանստանի հարցերով հատուկ ներկայացուցիչ Զամիր Քաբուլովը։
Նախորդ օրը Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն ընդունել է Ռուսաստանում Աֆղանստանի նորանշանակ դեսպան Գյուլ Հասան Հասանի հավատարմագրերի պատճենները։
Ավելի վաղ Մոսկվան «Թալիբան» շարժումը հանել էր ահաբեկչական կազմակերպությունների ցանկից։
Թալիբներն Աֆղանստանում արգելել են կուսակցությունների գործունեությունը