ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի – Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ռազմավարական նախաձեռնությունների գործակալության «Ուժեղ գաղափարներ նոր ժամանակների համար» համաժողովի ժամանակ հայտնել է սպասվող արարողակարգային միջոցառման՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցի մասին։
«Ցավոք, պետք է ավարտենք։ Ես արարողակարգային միջոցառում ունեմ։ Նախատեսվում էր (եթե խանգարող բան չլինի) զրույց ԱՄՆ նախագահի հետ»,–ասել է Պուտինը ՌՆԳ «Ուժեղ գաղափարներ նոր ժամանակների համար» համաժողովի լիագումար նիստում։
«Ուժեղ գաղափարներ նոր ժամանակների համար ֆորումն ընթանում է հուլիսի 2-3-ը, դրա կազմակերպիչներն են Ռազմավարական նախաձեռնությունների գործակալությունը, «Ռոսկոնգրես» հիմնադրամը և ВЭБ.РФ-ը։ ՌԻԱ Նովոստին ֆորումի գլխավոր մեդիա-գործընկերն է։