ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի - Sputnik. Իգոր Կարտավիխին և Եվգենի Բելուսովին «ԱԴԾ գործակալ» լինելու համար կասկածելը նույնիսկ անհեթեթություն չէ․ դա բացարձակ անհեթեթություն է։ Նրանց ամբողջ կյանքը հրապարակային և բաց է եղել, ինչը տրամաբանական է. չէ՞ որ նրանք պրոֆեսիոնալ լրագրողներ են։ Սա այնքան ակնհայտ է և այնքան հեշտությամբ է ստուգվում Google-ում պարզ որոնումով, որ չի կարող անգամ չնչին կասկած առաջացնել: Իգորն ու Ժենյան լրագրողներ են, լրագրող են եղել ամբողջ կյանքում և հաճույքով աշխատել են Ադրբեջանում։
Եվգենի Բելոուսովը
© Sputnik
Իգորը միջազգային լրագրող է, կրթությամբ՝ քաղաքագետ։ Ադրբեջան մեկնելուց առաջ նա ավելի քան 10 տարի աշխատել է մեր գործակալությունում՝ Միջազգային համագործակցության տնօրենությունում, որը խիստ հրապարակային և բաց ստորաբաժանում է։ 2022 թվականին գործուղման է մեկնել Բաքու՝ որպես Sputnik Ադրբեջանի ղեկավար։ Երեք տարվա ընթացքում ադրբեջանական իշխանությունների կամ իրավապահների կողմից նրա աշխատանքի վերաբերյալ որևէ հարց չի եղել։
Բայց հետո գալիս է ոստիկանությունը՝ անհեթեթ մեղադրանքներով, և տանում է նրանց՝ ոլորելով նրանց ձեռքերը, կարծես ինչ-որ հանցագործներ էին:
Ժենյա Բելուսովը Sputnik գործակալությունում աշխատում է 8 տարի։ Մինչ այդ էլ 8 տարի աշխատել է «Վեստի Մոսկվա»-ում՝ որպես լրագրող։ Նրանից ի՞նչ ԱԴԾ գործակալ: Ո՞ւմ էր նա հետևում Ռուսաստանի մայրաքաղաքում: Նա կրթությամբ պատմաբան է, ավարտել է Մոսկվայի Պետական համալսարանը։ Բաքու է մեկնել ազատված թափուր աշխատատեղը զբաղեցնելու և այնտեղ աշխատում է ավելի քան երկու տարի։
Երկրի իշխանությունների կամ վերահսկիչ մարմինների կողմից գլխավոր խմբագրի նրա աշխատանքի վերաբերյալ որևէ հարց չի եղել։ Եվ չէր էլ կարող լինել։