ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի - Sputnik. Ռուսական ՀՕՊ-ի հերթապահ միջոցներն անցած գիշեր ռուսական շրջանների վրա խոցել են 69 ուկրաինական անօդաչու թռչող սարք, հայտնում է ՌԴ ՊՆ-ն:
«Անցած գիշերվա ընթացքում ՀՕՊ- ի հերթապահ միջոցներով ոչնչացվել է ուկրաինական 69 ինքնաթիռային տիպի անօդաչու թռչող սարք», - ասված է հաղորդագրության մեջ:
Ինչպես ճշտում է նախարարությունը, դրանցից 27-ը ոչնչացվել են Բելգորոդի շրջանի, 22-ը՝ Վորոնեժի, 10-ը՝ Լիպեցկի վրա։ Բացիայդ, ութ անօդաչու թռչող սարք է խոցվել Կուրսկի շրջանում, երկուսը՝ Ղրիմում։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։