Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը Տաշիր ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանի հայտարարության և կալանքի մասին լրագրողներին հարցին ի պատասխան ասաց, որ միշտ նշանակություն ունի ասվածի ենթատեքստը։
«Այդ հայտարարությանը հաջորդեցին շատ մեծ բացահայտումներ, ես վստահում եմ մեր օպերատիվ–հետախուզական գործունեություն իրականացնողներին»,հավելել է Գալյանը։