Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում երեկ գրել էր, որ Հայաստանի Էլեկտրական ցանցեր ընկերության այն աշխատողները, ովքեր իրենց գործը թողած զբաղված են քաղաքական խարդավանքներով, հուլիսին կազատվեն աշխատանքից։ Նրանք, ովքեր ՀԷՑ-ի աշխատակիցներին պարտադրում են հավաքների մասնակցել, նաև կդատվեն։ ՀԷՑ-ի այն աշխատողները, ովքեր դիմադրում են առաջին երկու խմբերին և հավատարիմ են մնում իրենց աշխատանքային պարտականությունների կատարմանը, որևէ խնդիր չեն ունենա։ Նրանք ովքեր առաջին երկու խմբերին չենթարկվելու համար հիմա կազատվեն աշխատանքից, հենց հուլիսին կվերականգնվեն և նրանց բաց թողնված աշխատավարձը կվճարվի, հավելել էր Փաշինյանը։
Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհուրդն էլ ֆեյսբուքում տեղեկացրել է, որ ՀԷՑ-ի այն աշխատակիցներին, ում կսպառնան աշխատանքից ազատել ինչ-ինչ շինծու պատճառներով իրենց հասարակական կամ կրոնական համոզմունքների համար, թող հանգիստ լինեն, նրանց աշխատանքային խախտված իրավունքները կվերականգնվեն, իսկ այդ ընթացքում նրանք կունենան համարժեք պայմաններով աշխատանք:
«Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրառումը պարունակում է աշխատողների իրավունքների խախտման տարրեր»,-Sputnik Արմենիայի հետ զրույցում նշել է փաստաբան Ռոբերտ Հայրապետյանը։