Ըմբշամարտիկ Գասպար Տերտերյանը Եվրոպայի փոխչեմպիոն է

Գասպար Տերտերյան. Արխիվային լուսանկար
Հայաստանի մինչև 20 տարեկան հունահռոմեական ոճի ըմբիշների հավաքականը Իտալիայում անցկացվող մրցաշարն ավարտում է երկու մեդալով՝ արծաթե և բրոնզե։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի – Sputnik. Իտալիայում ընթացող Եվրոպայի մինչև 20 տարեկանների հունահռոմեական ըմբշամարտի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, 72 կգ քաշային կարգում հանդես եկող Գասպար Տերտերյանը փոխչեմպիոն դարձավ։
Եզրափակչում Տերտերյանը շատ դժվարին գոտեմարտում 3-4 հաշվով պարտվեց վրացի Ալեքսանդր Ռուսիտաշվիլիին և շահեց արծաթե մեդալ։
Հայաստանի մինչև 20 տարեկան հունահռոմեական ոճի ըմբիշների հավաքականը Իտալիայում անցկացվող մրցաշարն ավարտում է երկու մեդալով՝ արծաթե և բրոնզե։ Դրանք նվաճել են Գասպար և Սամվել Տերտերյան եղբայրները։
Երեկ հայտնել էինք, որ Հայաստանի ներկայացուցիչ Սամվել Տերտերյանը (77 կգ) դարձել է Իտալիայի Կաորլե քաղաքում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնության բրոնզե մեդալակիր:
Հովհաննես Բաչկովի հերթական նոկաուտը գրանցեց պրոֆեսիոնալ ռինգում