ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի – Sputnik․ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ընդունել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային: Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանական գերատեսչության մամուլի ծառայությունը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Հնդկաստան համագործակցությանը վերաբերող հարցեր։ Զրուցակիներն անդրադարձ են արել տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող հարցերին։
Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել էր ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին:
Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Ֆրանսիա համագործակցությանն առնչվող հարցեր: