Կարեն Խաչանովը Ուիմբլդոնի 2-րդ շրջանում հաղթել է ճապոնացի նախկին հրաշամանուկին

Կարեն Խաչանովը . Արխիվային լուսանկար
Խաչանովը մեծ դժվարությամբ է հաղթել պատանիների համաշխարհային վարկանիշային աղյուսակի նախկին 1-ին համարին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի - Sputnik. Ռուսաստանաբնակ հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը դժվարին հաղթանակ է տարել Ուիմբլդոնի մրցաշարի երկրորդ շրջանում` 5 սեթում ճապոնացի Շինտարո Մոչիզուկիին գերազանցելով 1:6, 7:6, 4:6, 6:3, 6:4 հաշվով։
Մոչիզուկին, որը ATP-ի վարկանիշային աղյուսակի թոփ-100-ից դուրս է, թենիսի աշխարհում հայտնի է որպես պատանիների նախկին առաջին ռակետ:
2019 թվականին նա հաղթել է պատանեկան Ուիմբլդոնում, այդ ժամանակ նրա մրցակիցների թվում էր նաև Կառլոս Ալկարասը` համաշխարհային վարկանիշի ներկայիս երկրորդ համարը: