Հովհաննես Բաչկովի հերթական նոկաուտը գրանցեց պրոֆեսիոնալ ռինգում

Հովհաննես Բաչկովը. Արխիվային լուսանկար
Սա Հովհաննես Բաչկովի ութերորդ մենամարտն ու ութերորդ հաղթանակն էր պրոֆեսիոնալ ռինգում, ընդ որում` 7-րդը տեխնիկական նոկաուտով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի – Sputnik. Ստամբուլում կայացած IBA Pro-7 Champions’ Night խոշոր մրցաշարի շրջանակում Բաչկովը մենամարտեց հարավաֆրիկացի Քսոլիսանի Նդոնգենիի հետ և նոկաուտի ենթարկեց նրան։
Գյումրեցի բռնցքամարտիկը սկզբում որպես մրցակից էր ստացել ուզբեկ Շոխջախոն Էրգաշևին, բայց հետագայում մրցակիցը փոխվեց, ու Բաչկովը մենամարտեց հարավաֆրիկացի Քսոլիսանի Նդոնգենիի հետ։
Նդոնգենին պրոֆեսիոնալ ռինգի փորձառու վարպետ է ու արդեն անցկացրել է 39 մենամարտ, որոնցից հաղթել 33-ում։
Հայ բռնցքամարտիկը շատ վստահ սկսեց մենամարտն ու, աշխատելով առաջին համարով, կարողանում էր դիպուկ հարվածներ անցկացնել։ Մեկնարկային երեք ռաունդներում Բաչկովն առավելություն ուներ, բայց հետո մենամարտը կարծես թե հավասարվեց։ Սակայն Բաչկովը հետևողական հսկում էր հարվածային միջին տարածությունը, ու իններորդ ռաունդում ձախ ուղիղ, ապա աջ կողային հարվածներով տապալեց մրցակցին ու տեխնիկական նոկաուտով հաղթանակ տարավ։
Սա Հովհաննես Բաչկովի ութերորդ մենամարտն ու ութերորդ հաղթանակն էր պրոֆեսիոնալ ռինգում, ընդ որում` 7-րդը տեխնիկական նոկաուտով։
Ըմբշամարտիկ Գասպար Տերտերյանը Եվրոպայի փոխչեմպիոն է