Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

ՀՕՊ–ը գիշերը 5 ուկրաինական անօդաչու է խոցել ՌԴ մարզերի երկնքում. ՊՆ

Երկուական անօդաչու խոցվել է Կուրսկի և Ռոստովի մարզերի վրա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի – Sputnik. ՌԴ ՀՕՊ հերթապահ միջոցներն անցած գիշերվա ընթացքում Կուրսկի և Ռոստովի մարզերի, ինչպես նաև Ղրիմի վրա հինգ ուկրաինական անօդաչու են խոցել։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ–ն։
«Անցած գիշերվա ընթացքում հակաօդային պաշտպանության հերթապահ միջոցները ինքնաթիռատիպ ուկրաինական 5 անօդաչու են ոչնչացրել. երկուական` Կուրսկի և Ռոստովի մարզերի վրա և մեկը` Ղրիմի Հանրապետության», – ասվում է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք` Ռուսաստանը ռազմական գործողություն է սկսել Ուկրաինայում 2022 թվականի փետրվարի 24-ին։ Նախագահ Վլադիմիր Պուտինն այն անվանել է ի պաշտպանություն նրանց, որոնք Կիևի ռեժիմի կողմից 8 տարի շարունակ ենթարկվում են ծաղրուծանակի, ցեղասպանության: Դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։
ՀՕՊ–ն այս գիշեր 39 ուկրաինական ԱԹՍ է ոչնչացրել Ռուսաստանի տարածքում. ՊՆ
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։