ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի- Sputnik. Հայաստանի ներկայացուցիչ Սամվել Տերտերյանը (77 կգ) դարձել է Իտալիայի Կաորլե քաղաքում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնության բրոնզե մեդալակիր:
Փոքր եզրափակչում Սամվելը վաղաժամ հաղթանակ է տարել (8: 0) մոլդովացի ըմբիշ Կոնստանտին Տասկայի նկատմամբ:
Ավելի վաղ հունահռոմեական ոճի ըմբշամարտի ԵԱ-ի եզրափակիչ էր դուրս եկել 72 կգ քաշային Գասպար Տերտերյանը, որը կիսաեզրափակչում հաղթել էր ադրբեջանցի Սեյմուր Գասիմովին:
Նշենք, որ ավելի վաղ Կաորլեում հաջող հանդես էր եկել հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի մինչև 15 տարեկանների հավաքականը: Հայ ըմբիշները ԵԱ-ում 6 մեդալ են նվաճել՝ թիմային հաշվարկով զբաղեցնելով երկրորդ տեղը: