Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Իժևսկում ձեռնարկության վրա հարձակումից հետո կան զոհեր և ծանր վիրավորներ. Բրենչալով

Բրենչալովի խոսքով՝ ծանր վիրավորներն անհրաժեշտ օգնություն են ստանում Իժևսկի քաղաքային հիվանդանոցում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի – Sputnik. Իժևսկում ձեռնարկության վրա հարձակումից հետո կան զոհեր և ծանր վիրավորներ, նրանց ցուցաբերվում է անհրաժեշտ ողջ օգնությունը։ Այս մասին հայտնել է Ուդմուրտիայի ղեկավար Ալեքսանդր Բրենչալովը։
«Տեղեկացնում եմ ձեզ մեր ձեռնարկության վրա հարձակման հետ կապված ընթացիկ իրավիճակի, զոհերի մասին։ Ցավոք, կան զոհեր և ծանր վիրավորներ, այժմ նրանք ստանում են ողջ անհրաժեշտ օգնությունը Իժևսկ քաղաքի հիվանդանոցում։ Տուժածների հետ աշխատում են հոգեբանները», – ասել է ԲրենչալովըTelegram–ի իր ալիքում հրապարակված տեսաուղերձում։
Ավելի վաղ Բրեչալովը հայտնել էր, որ Իժևսկի ձեռնարկությունը հարձակման է ենթարկվել անօդաչու թռչող սարքով, դեպքի վայր են ժամանել օպերատիվ ծառայությունները, հրշեջները մարում են կրակի օջախները։
Առավոտյան ժամը 9-ի սահմաններում Իժևսկի օդանավակայանում ինքնաթիռների ընդունման և բացթողման ժամանակավոր սահմանափակումներ էին մտցվել։