Դատարանը ՌԴ պաշտպանության նախկին փոխնախարարին դատապարտել է 13 տարվա ազատազրկման

Թիմուր Իվանովը մեղադրվում է ավելի քան 4 միլիարդ ռուբլի հափշտակելու մեջ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի - Sputnik. Մոսկվայի դատարանը ՌԴ պաշտպանության նախկին փոխնախարար Թիմուր Իվանովին մեղավոր է ճանաչել ավելի քան 4 մլրդ ռուբլու հափշտակության համար և դատապարտել 13 տարվա ազատազրկման, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:
Իվանովին նաև նշանակվել է 100 մլն ռուբլի տուգանք։ Գործով անցնող մյուս մեղադրյալ Անտոն Ֆիլատովը դատապարտվել է 14 տարվա ազատազրկման։
Մեղադրական եզրակացության մեջ խոսվում է 2015 թվականի իրադարձությունների մասին, երբ Իվանովը գլխավորում էր «Օբորոնստրոյ» ԲԸ-ն, իսկ Ֆիլատովը ղեկավարում էր «Օբորոնլոգիստիկա» ընկերությունը, որն ուղղակիորեն ենթարկվում էր Իվանովին: Նրանք մեղադրվում են Կերչի նեղուցի անցման նպատակով երկու լաստանավի գնման գործընթացում կատարած հափշտակությունների համար։