ՀԷՑ-ի պետականացման օրենսդրական նախաձեռնության քննարկմանը Պատիվ ունեմ խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանն անդրադարձել է էլեկտրաէներգիաի թանկացմանը։ Վերջին տարիներին այն թանկացել է 4.8 դրամով, որի մեջ ՀԷՑ–ը մասնաբաժին չունի։ Հայկ Մամիջանյանն ընդգծել է, որ աշխարհում շատ քիչ երկրներ կան, որտեղ ՀԷՑ–ի նման կառույցներն ազգայնացվել են։ Եվ բոլոր դեպքերում ազգայնացմանը հետևել են թանկացումները։