Աշոտ Ուլիխանյան

Sputnik
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը վերանայել է գազի գինը։ Սպառողների համար այն չի փոխվի։
Հանձնաժողովի որոշմամբ`«Գազպրոմ Արմենիա»-ն գազամատակարարման համակարգի ծառայության մատուցման գինը բնական գազի յուրաքանչյուր 1000 խմ–ի համար սահմանվել է 23 հազար 533 դրամ` գործող 24 42 դրամի փոխարեն, գազի բաշխման գինը` 14 հազար 989 դրամ` գործող 19 հազար 664–ի փոխարեն։ Սակագների հաշվարկի վերանայված տարբերակին «Գազպրոմ Արմենիան» համաձայն է, թեև եկամունտի կորուստ է ունենալու։
Մանրամասները Sputnik Արմենիային հայտնել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի սակագնային քաղաքականության վարչության պետ Աշոտ Ուլիխանյանը։