Երևանում էր Եվրամիության դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը, որի հետ համատեղ ասուլիսում Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ Երևանն ու Բրյուսելը խորհրդակցություններ են սկսել անվտանգության ոլորտում։ Հայաստանի արտգործնախարարը դա վճռորոշ քայլ է որակել գործակցությունը ժամանակակից մարտահրավերներին հարմարեցնելու գործում։ Հայաստանը և Եվրամիությունը խորհրդակցություններ են սկսել պաշտպանության և անվտանգության ոլորտում։
Եվրամիությունն ինքը անվտանգություն սպառող է և հարց է, թե ինչով է կարողանալու օգնել Հայաստանին։ Sputnik Արմենիան այս թեմայով զրուցել է անվտանգային հարցերով փորձագետ Դավիթ Հարությունովի հետ։