Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

ՀՕՊ–ը գիշերը 15 անօդաչու է խոցել Կուրսկի մարզում և Ազովի ծովի վրա. ՌԴ ՊՆ

Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գրոհում և գնդակոծում է ՌԴ սահմանամերձ շրջանները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի – Sputnik. ՀՕՊ միջոցները հունիսի 30-ի գիշերը ուկրաինական 15 անօդաչու են ոչնչացրել, հայտնում է ՌԴ ՊՆ–ն։
«Հունիսի 30-ի գիշերը ՀՕՊ հերթապահ միջոցները ինքնաթիռատիպ 15 ուկրաինական անօդաչու են ոչնչացրել. տասը՝ Կուրսկի մարզի տարածքի վրա և հինգը՝ Ազովի ծովի վրա», – ասվում է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
Ռուսաստանը ռազմական գործողություն է սկսել Ուկրաինայում 2022 թվականի փետրվարի 24-ին։ Նախագահ Վլադիմիր Պուտինն այն անվանել է ի պաշտպանություն նրանց, որոնք Կիևի ռեժիմի կողմից 8 տարի շարունակ ենթարկվում են ծաղրուծանակի, ցեղասպանության: Դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։ Պատերազմն ընթանում է մինչ օրս։