ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի - Sputnik. Այսօր ժամը 13:48-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արզական-Բջնի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ: Տեղեկությունը հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ Արզական-Բջնի ավտոճանապարհի 2-րդ կմ-ի մոտակայքում բախվել են երկու «Opel» մակնիշի ավտոմեքենա, վարորդները և վեց ուղևոր հոսպիտալացվել են բժշկական կենտրոն: