Քաղաքապետ Տիգրան Ավինյանը զգուշացրել է երևանցիներին, որ անվճար երթևեկելու ժամանակն ավարտվում է։ Խոսքն այն մարդկանց մասին է, որոնք չվճարելով իրենց բողոքն են հայտնում տրանսպորտի սակագնից։ Տիգրան Ավինյանն ասել է, որ վաղը Ազգային Ժողովը քննարկելու է չվճարողներին տուգանելու օրինագիծը։