Թուրքիային ձեռնտու չէ Հայաստանի ազգային էներգետիկ ցանցի գոյությունը․ Վահե Դավթյան

Sputnik
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը Թուրքիայում հանդիպում է ունեցել այդ երկրի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարի հետ: Հանդիման մասին հայտնի դարձավ Բայրաքթարի սոցցանցային գրառումից։ Խուդաթյանն ու Բայրաքթարը քննարկել են էներգետ ոլորտում հայ-թուրքական գործակցության հնարավորությունները։
Այս իրադարձությունը Հայաստանի էլկտրեական ցանցերը պետականացնելու մասին երկրի ղեկավարի հայտարարությունների հետ միասին բազմաթիվ հարցեր է առաջացնում, որոնց շուրջ Sputnik Արմենիան զրուցել է էներգետիկ անվտանգության հարցերով փորձագետ Վահե Դավթյանի հետ։