Ազգային Ժողովն արտահերթում քննարկելու է օրենքների նախագծեր, որոնց միջոցով իրականացվելու է Փաշինյանի նպատակը` պետականացնել ՀԷՑ-ը: Նիկոլ Փաշինյանը հայտարարեց մտադրության մասին, երբ Սամվել Կարապետյանն արդեն բանտում էր։ Ասաց, որ կա օրինագիծ, որի մասին պարզվեց` նույնիսկ նրա կուսակիցները տեղյակ չէին։ Սեփականության իրավունքը մեր երկրում պաշտպանված է Սահմանադրությամբ և փորձագետները` վերլուծելով Հայաստանի օրենսդրական դաշտը, մասնավոր սեփականությունը պետականացնելու հնարավոր տարբերակ համարեցին ազգային գերակա շահ ճանաչելը։ Բայց, պարզվում է, որ ՀԷՑ-ը Սամվել Կարապետյանից վերցնելու համար մի ամբողջ օրենսդրական փաթեթ է պատրաստվել։
Իրավապաշտպան-սահմանադրագետ Գոհար Մելոյանի կարծիքով, այն ինչ անում է Հայաստանի իշխանությունը միջազգային ներդրումային իրավունքի տեսանկյունից դասական անուղղակի բռնագրավում է։