Մայր տաճարում ու առաջնորդանիստ եկեղեցիներում պատարագ կմատուցվի գերիների ազատության համար

Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի - Sputnik. Առաջիկա շաբաթվա բոլոր օրերին Մայր աթոռ սուրբ Էջմիածնի Մայր տաճարում, Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում և թեմական առաջնորդանիստ եկեղեցիներում երեկոյան ժամը 18։30-ին կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ՝ գերիների ազատության, նեղյալների մխիթարության և հայրենի երկրի խաղաղության համար։
Հայտնում են Մայր աթոռի տեղեկատվական համակարգից։
Պատարագը կմատուցվի Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ ամենայն հայոց կաթողիկոսի տնօրինությամբ, Սուրբ Գրիգոր Լուսավորչի նշխարների գյուտի տոնի նախընթաց շաբաթապահքի օրերին՝ հունիսի 30-ից հուլիսի 4-ը։