Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզում՝ Դիլիջանի Պարզ լճի տարածքում, ներկա է գտնվել «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարի եզրափակիչ փուլին:
Չորրորդ անգամ անցկացվող մրցաշարի եզրափակիչ փուլի 1-ին տեղը զբաղեցրել է Սյունիքի մարզի Կապանի Հունան Ավետիսյանի անվան թիվ 9 ավագ դպրոցը, 2-րդ տեղը՝ Վայոց ձորի մարզի Արենիի միջնակարգ դպրոցը, 3-րդ տեղը՝ Արարատի մարզի Ուրցաձորի միջնակարգ դպրոցը:
1-ին, 2-րդ և 3-րդ տեղեր գրաված դպրոցների թիմերը և մասնակիցները պարգևատրվել են հավաստագրերով, գավաթներով, մեդալներով և դրամական պարգևներով: Մասնավորապես՝ առաջին տեղ զբաղեցրած դպրոցը ստացել է 4 մլն դրամ, երկրորդ տեղը` 2 մլն 500 հազար դրամ, երրորդ տեղը` 1 մլն 500 հազար դրամ: