Երևանում ավտոմեքենա է այրվել, կա տուժած

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:55-ին, մարվել՝ 14:06-ին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի - Sputnik. Այսօր ժամը 13:36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ալիխանյան Եղբայրներ փողոցում գտնվող ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել. կա տուժած:
Տեղեկությունը հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:55-ին, մարվել՝ 14:06-ին: Այրվել է «Kia» մակնիշի ավտոմեքենան։