ԵՐԵՎԱՆ, հունիսի 29 - Sputnik. Կոտայքում անչափահաս վարորդը վթարի է ենթարկվել, գրում է shamshyan.com-ը։ ժամը 05:45-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 17-ամյա Վահագն Բ.-ն իր վարած «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենայով Նոր Գեղի - Աբովյան ավտոճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել նոր կառուցվող շինության ալյումինե պարսպին, կոտրել այն և կողաշրջված վիճակում հայտնվել երթևեկելի գոտուց դուրս։
Նա ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ և ավտոմեքենա վարելու իրավունք չի ունեցել։ Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։