ԱՄՆ-ի պատժամիջոցների վերացումը կարագացնի «Պակշ-2» ԱԷԿ-ի նախագծի իրականացումը. «Ռոսատոմ»

ԱՄՆ ֆինանսների նախարարության Արտասահմանյան ակտիվների վերահսկողության ստորաբաժանումը կարևոր որոշում է կայացրել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի — Sputnik. Ամերիկյան ֆինանսական պատժամիջոցներից ռուսական մի շարք բանկերի և ապահովագրական ընկերությունների բացառումը, որոնք կապված են ատոմային էներգետիկայի հետ, այդ թվում նաեւ «Պակշ-2» նախագծի հետ, «Ռոսատոմին» թույլ կտա ավելի ինտենսիվ իրականացնել այդ նախագիծը հունգարացի գործընկերների հետ, ՌԻԱ Նովոստիին հայտնել են ռուսական ատոմային պետական կորպորացիայում:
«Ուրբաթ OFAC-ը (ԱՄՆ ֆինանսների նախարարության արտասահմանյան ակտիվների վերահսկողության ստորաբաժանում- խմբ.) կարևոր որոշում է ընդունել՝ ամերիկյան ֆինանսական պատժամիջոցներից բացառել մի շարք ռուսական բանկերի և ապահովագրական ընկերությունների գործունեությունը ատոմային էներգետիկայի հետ կապված նախագծերում, այդ թվում նաև «Պակշ-2» նախագծում, որը Հունգարիայում իրականացնում է «Ռոսատոմ» պետական կորպորացիան իր «Ատոմստրոյէքսպորտ» ինժինիրինգային դիվիզիոնի միջոցով։Դա թույլ կտա ավելի ինտենսիվ իրականացնել նախագիծը մեր հունգարացի գործընկերների հետ գործող պայմանագրի շրջանակում», - հայտնել են «Ռոսատոմում»։