Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

ՌԴ ԶՈւ–ն վերահսկողության տակ է վերցրել Դոնեցկի Չերվոնայա Զիրկա բնակավայրը․ ՊՆ

Բնակավայրը վերահսկողության տակ է վերցվել «Արևելք» զորախմբավորման ստորաբաժանումների կողմից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի – Sputnik. Ռուսական զորքը վերահսկողության տակ է վերցրել Դոնեցկի Հանրապետության Չերվոնայա Զիրկա բնակավայրը։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
Բնակավայրը վերահսկողության տակ է վերցվել «Արևելք» զորախմբավորման ստորաբաժանումների կողմից։
Նշվում է, որ Զապորոժիեի մարզի Պոլտավկա, Մալինովկա և Դոնեցկի Հանրապետության Կամիշևախա բնակավայրերի շրջաններում խոցվել են Ուկրաինայի զինված ուժերի երկու մեքենայացված և տարածքային պաշտպանության բրիգադների կենդանի ուժը և տեխնիկան:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։