Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

ՀՕՊ–ն այս գիշեր 31 ուկրաինական ԱԹՍ է ոչնչացրել ՌԴ մարզերում, Սև և Ազովի ծովերի վրա. ՊՆ

9 ԱԹՍ ոչնչացվել է Ղրիմի երկնքում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի – Sputnik. Ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերն այս գիշեր 31 ուկրաինական անօդաչու սարք են խոցել Ռուսաստանի մարզերում, Սև և Ազովի ծովերի վրա։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Հունիսի 27-ի ժամը 23.30-ից մինչև հունիսի 28-ի ժամը 06.45-ն ընկած ժամանակահատվածում ՀՕՊ հերթապահ միջոցների կողմից ոչնչացվել է ուկրաինական 31 անօդաչու թռչող սարք։ 9 ԱԹՍ խոցվել է Ղրիմի երկնքում, 6-ը՝ Բրյանսկի մարզում, 5-ական` Սմոլենսկի մարզում և Սև ծովի ջրային տարածքում: Եվս 2 անօդաչու թռչող սարք ոչնչացվել է Ազովի ծովի վրա, 1-ական անօդաչու էլ` Օրյոլի, Բելգորոդի, Կալուգայի մարզերում և Կրասնոդարի երկրամասում»,– ասված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։