Գազայի հատվածում մեկ օրում ավելի քան 80 մարդ է զոհվել

Ռազմական գործողությունների վերսկսումից ի վեր Գազայում ավելի քան 6000 մարդ է մահացել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի – Sputnik. 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածում զոհվել է ավելի քան 80 մարդ: Տեղեկությունը հայտնել է Գազայի առողջապահության նախարարությունը։
«Մեկ օրում 81 մարմին և 189 տուժած է տեղափոխվել անկլավի հիվանդանոցներ»,– ասված է հաղորդագրությունում:
Ռազմական գործողությունների վերսկսումից ի վեր Գազայում զոհվել է 6089, տուժել՝ ավելի քան 21 հազար մարդ։
Հիշեցնենք` Իսրայելը գրեթե երկու ամիս հրադադարից հետո մարտի 18-ի գիշերը վերսկսեց ռազմական գործողությունները Գազայի հատվածում: Հրեական պետության իշխանությունները հայտարարեցին, որ պատճառը ՀԱՄԱՍ շարժման դիրքորոշումն է, որը հրաժարվել է ընդունել հրադադարի երկարաձգման ամերիկյան ծրագիրը և ազատ արձակել իսրայելցի պատանդներին:
Պաղեստինյան կողմն իր հերթին Իսրայելին մեղադրեց ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունները խախտելու, պատերազմը վերջնականապես դադարեցնելու և զորքերը Գազայից դուրս բերելու շուրջ բանակցություններից հրաժարվելու համար։