Վանաձոր-Դիլիջան ճանապարհին ավտովթարի զոհ է դարձել 2 մարդ

Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի - Sputnik. Այսօր ժամը 09:49-ին ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ կան արգելափակված քաղաքացիներ։
Տեղեկությունը հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 14-րդ կմ-ին բախվել են «Mercedes-Benz» մակնիշի միկրոավտոբուսը և «VAZ» մակնիշի ավտոմեքենան․ «VAZ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորը տեղում մահացել են, իսկ «Mercedes-Benz» մակնիշի միկրոավտոբուսի ուղևորը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։