ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի – Sputnik. Շիրակի թեմի առաջնորդարանում քննչական գործողություններն ավարտվեցին, առաջնորդարանի դուռը բացվեց, իրավապահները հեռացան։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Շիրակի թեմի առաջնորդարանում խուզարկություն է իրականացվում։ Ըստ ՔԿ–ի` Միքայել Աջապահյանի բնակության հասցեում կատարվում են անհրաժեշտ քննչական և վարութային գործողություններ։ Շիրակի թեմի առաջնորդը Մայր աթոռում է, որտեղ Քահանայից ժողով է նախատեսված։
Առաջնորդարանի բակում գտնվող քաղաքացիներից մեկը Sputnik Արմենիային հայտնեց, որ իրավապահներն իրենց հետ ինչ–որ փաստաթղթեր տարան։
Հիշեցնենք` Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։