Փաշինյանը ԵԱՏՄ առաջնորդների հանդիպմանը Մինսկում միացել է տեսակապի միջոցով

ԵԱՏՄ գագաթնաժողովում նախագահում է Լուկաշենկոն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին մասնակցում է տեսակապի միջոցով։
Հանդիպումն անցկացվում է Մինսկում, այն առաջինն է 2025 թվականին։
Գագաթնաժողովում, որին մասնակցում են Ռուսաստանի, Ղազախստանի և Ղրղզստանի նախագահները, իսկ ՀՀ վարչապետը միացել է տեսակապի միջոցով նախագահում է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։ Լուկաշենկոն առաջարկել է Եվրասիական տնտեսական միության գագաթնաժողովում քննարկել ԵԱՏՄ ներքին շուկայի գործունեության հարցը։
«Ավանդաբար, օրակարգում ներառված են ԵԱՏՄ ներքին շուկայի գործունեության հարցերը։ Այստեղ պետք է մանրամասն խոսենք, գնահատական տանք առանձին գործոնների ազդեցության և որոշենք, թե ինչպես ենք առաջ շարժվելու», – ասել է նա՝ բացելով Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը։
Նախօրեին Բելառուսի մայրաքաղաքում կայացավ Եվրասիական տնտեսական համաժողովի լիագումար նիստը, որին Փաշինյանը նույնպես տեսակապի միջոցով էր մասնակցել։