ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի – Sputnik. Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը 2025 թվականի ամռանը կայցելի Հայաստան։ Լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին։
«Մենք աշխատում ենք այցի կազմակերպման վրա։ Ես այս հարցը քննարկել եմ Հայաստանի արտաքին գործերի նախարարի հետ հանդիպման ժամանակ, մենք անդրադարձել ենք այն փաստաթղթերին, որոնք կարող ենք ստորագրել Երևանում», - ասաց նա։
Ավելի վաղ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ Իրանի առաջնորդ Մասուդ Փեզեշքիանը կայցելի Հայաստան։