«Ես գնում եմ իրենց հետ». Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան

Շիրակի թեմի առաջնորդը հայտարարեց, որ ոչ մի տեղ չի թաքնվել և չի պատրաստվում թաքնվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի – Sputnik. Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը պատրաստվում է գնալ իրավապահների հետ։ Նա այդ մասին հայտարարեց Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի բակում։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության հատուկջոկատայինները մտել են Մայր աթոռ Սուրբ Էջմիածին։
«Ես ոչ մի տեղ չեմ թաքնվել և հիմա էլ չեմ պատրաստվում թաքնվել։ Տեղի ունեցողն ապօրինություն է։ Ես սպառնալիք չեմ այս երկրի համար, սպառնալիքը կառավարությունում նստած է։ Բայց այն մարդիկ, ովքեր կատարում են այդ խելագարի կամքը, սպառնում են բռնությամբ, ես գնում են նրանց հետ, ու հոգևորականները կհետևեն ինձ»,– ասաց Աջապահյանը։
Հիշեցնենք` այսօր Շիրակի թեմի առաջնորդարանում խուզարկություն է իրականացվել։ Ըստ ՔԿ–ի` Միքայել Աջապահյանի բնակության հասցեում կատարվել են անհրաժեշտ քննչական և վարութային գործողություններ։
Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։