ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի – Sputnik. Երևանի Ծարավ աղբյուրի փողոցում բռնկված հրդեհի հետևանքով 6 ավտոմեքենա է այրվել, որից երկուսը՝ մասամբ։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ վաղ առավոտյան հրդեհ է բռնկվել Ծարավ աղբյուրի փողոցում գտնվող շենքերից մեկի ավտոկայանատեղիում, 350 բնակիչ է տարհանվել։
Ըստ ՆԳՆ–ի` հրդեհը մարվել է 08։36-ին։
Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը դեպի հարակից ավտոմեքենաներ և շինության այլ հատվածներ։