Ձերբակալվել և ոստիկանության բաժիններ են տարվել բազմաթիվ քաղաքացիներ. Քրիստինե Վարդանյան

Ձերբակալություններ ՔԿ–ի մոտից
Ձերբակալվածների մեջ նաև ՀՅԴ–ականներ կան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի – Sputnik. Այս պահին ապօրինի ձերբակալվել և ոստիկանության բաժիններ են տարվել բազմաթիվ քաղաքացիներ։ Տեղեկությունն իր սոցցանցում հայտնել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։
«Ձերբակալվածների թվում են ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության և ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության մեկ տասնյակից ավել անդամներ»,–գրել է Վարդանյանը։
Նա տեղեկացրել է, որ ոստիկանության բաժիններ են այցելել փաստաբաններ, ինչպես նաև «Հայաստան» խմբակցության պատգամավորները։