ԱՄՆ-ն և Չինաստանը պայմանավորվել են բերել զարգացնել առևտրային հարաբերությունները. Թրամփ

Գործընկերներին, որոնք չեն հասցրել առևտրային համաձայնագրեր կնքել Վաշինգտոնի հետ, մոտ ժամանակներս ԱՄՆ-ն կտեղեկացնի ամերիկյան շուկայում բիզնես վարելու պայմանների մասին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի - Sputnik. ԱՄՆ-ն և Չինաստանը պայմանավորվածություն են ձեռք բերել զարգացնել առևտրային հարաբերությունները, սակայն համաձայնագիրն ուժի մեջ կմտնի ավելի ուշ, այսօր հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
«Մենքհամաձայնագիր ենք կնքելՉինաստանի հետ: Այն կսկսի գործել մի փոքր ուշ», - լրագրողներին ասել է Թրամփը՝ հավելելով, որ մի շարք այլ երկրների հետ շարունակվում է առևտրային տարաձայնությունների հաղթահարման գործընթացը:
ԱՄՆ նախագահի խոսքով՝ այն գործընկերներին, որոնք չեն հասցրել առևտրային համաձայնագրեր կնքել Վաշինգտոնի հետ, մոտ ժամանակներս կտեղեկացնեն ամերիկյան շուկայում բիզնես վարելու պայմանների մասին: