ԱԱԾ–ն մտավ Մայր աթոռ Սուրբ Էջմիածին

ԱԱԾ աշխատակիցները շրջապատել են Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի – Sputnik. ՀՀ ազգային անվտանգության ծառայության հատուկջոկատայինները մտան Մայր աթոռ Սուրբ Էջմիածին։
1 / 3

ՀՀ ազգային անվտանգության ծառայության հատուկջոկատայինները

2 / 3

ՀՀ ազգային անվտանգության ծառայության հատուկջոկատայինները

3 / 3

ՀՀ ազգային անվտանգության ծառայության հատուկջոկատայինները

ԱԱԾ աշխատակիցները շրջապատել են Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին, որը դուրս է եկել ուժայիններին ընդառաջ, որպեսզի հանդարտեցնի եկեղեցականներին։ Նրանք թույլ չէին տալիս, որ ուժայինները մուտք գործեն վեհարան։ Հրմշտոց սկսվեց հոգևորականների և ուժայինների միջև։
Հիշեցնենք` այսօր Շիրակի թեմի առաջնորդարանում խուզարկություն է իրականացվել։ Ըստ ՔԿ–ի` Միքայել Աջապահյանի բնակության հասցեում կատարվել են անհրաժեշտ քննչական և վարութային գործողություններ։ Շիրակի թեմի առաջնորդը Մայր աթոռում է, որտեղ քահանաների ժողով էր նախատեսված։
Շիրակի թեմի առաջնորդարանում քննչական գործողություններն ավարտվեցին. իրավապահները հեռացան
Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։