ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի - Sputnik. ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ Միխայիլ Բոյարսկին հիվանդանոցում պլանային ստուգում է անցնում։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են Լենսովետի անվան թատրոնից։
Ապրիլի 18-ին Լենսովետի անվան թատրոնից հայտնել էին, որ Բոյարսկին հիվանդության պատճառով այդ օրը չի մասնակցի «Ռոմեո և Ջուլիետ» ներկայացմանը, որտեղ նա խաղում է դուքս Էսկալոսի դերը, սակայն նրա ձայնը կհնչի ձայնագրության մեջ։ Ավելի ուշ թատրոնը պարզաբանեց, որ դերասանը թեթև վնասվածք է ստացել բեմում սայթաքելուց հետո. կողոսկրի կոտրվածքի կասկածները չեն հաստատվել։
Մայիսի սկզբին թատրոնը հայտարարեց Բոյարսկու մասնակցությամբ այդ ներկայացման դադարեցման մասին։ Վնասվածք ստանալուց հետո նրան խորհուրդ էին տվել առայժմ բեմ չբարձրանալ։ Հունիսի 3-ին թատրոնը հայտարարեց, որ Բոյարսկին, ով վնասվածքից հետո թատրոնում մի քանի ներկայացում էր բաց թողել, կրկին բեմ կբարձրանա։