ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի - Sputnik. 57 կգ քաշային ազատ ոճի ըմբիշ Էրիկ Պապիկյանը դարձել է Մ15 չեմպիոն Իտալիայի Կաորլե քաղաքում ընթացող Եվրոպայի առաջնությունում։ Այս մասին հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։
Նա եզրափակչում մրցել է Տիգրան Կոլոտյանի հետ, վերջինս էլ հռչակվել է եվրոպայի փոխչեմպիոն։
Նույն առաջնությունում 44 կգ քաշային Արեն Փիրուզյանը, 52 կգ քաշային Արեն Միրզոյանը և 62 կգ քաշային Համլետ Անտոնյանը դարձել են բրոնզե մեդալակիրներ։