Հայաստանի մաքսատան «մեկ պատուհանի» փորձը պետք է տարածել ամբողջ ԵԱՏՄ – ով. Դավիդով

Հայաստանում «մեկ պատուհան» համակարգը թույլ է տալիս հեշտությամբ լրացնել մաքսային հայտարարագրերը, ներկայացնել ապրանքագիր, ստանալ փաստաթղթեր:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի - Sputnik. Մաքսային ոլորտում «մեկ պատուհանի» պարզության վերաբերյալ Հայաստանի փորձը պետք է ԵԱՏՄ բոլոր երկրներում։ Մինսկում կայացած Եվրասիական տնտեսական համաժողովի ընթացքում այս մասին հայտարարեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մաքսային համագործակցության հարցերով նախարար Ռուսլան Դավիդովը։
Հայաստանում համակարգված աշխատանք է տարվում թվայնացման ուղղությամբ. Փաշինյան
Դավիդովը Պետեկամուտների կոմիտեի ներդրած «մեկ պատուհանի» էլեկտրոնային համակարգն այնքան պարզ է կազմված, որ նույնիսկ անփորձ գործարարին թույլ է տալիս հեշտությամբ լրացնել մաքսային հայտարարագրերը, ներկայացնել ապրանքագիր, ստանալ թույլատրող փաստաթղթեր:
«Եկեք մտածենք, թե ինչպես կարելի է տարածել ձեր փորձը», - ասաց Դավիդովը՝ դիմելով ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Ռաֆայել Գևորգյանին, որը քննարկմանը մասնակցում էր տեսակոնֆերանսի ռեժիմով:
Իր հերթին Եվրոպական բիզնեսի ասոցիացիայի գլխավոր տնօրեն Տաձիո Շիլինգը, որը նույնպես մասնակցում է քննարկմանը, կարևորեց (ԵԱՏՄ սահմանը հատող միջազգային բեռների համար) մաքսակետով անցնելու ժամանակի կրճատումը մինչև 10 րոպե: Նա հիշեցրեց, որ այդ ցուցանիշը որպես նպատակային է ներկայացրել նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
ԵԱՏՄ–ն կարող է դառնալ գլոբալ տարանցիկ հանգույց․ Լուկաշենկո
Եվրասիական տնտեսական միությունը միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որը գործում է 2015 թվականի հունվարի 1-ից: Միության անդամներն են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը: