ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի – Sputnik. ՀՕՊ ուժերը գիշերը ՌԴ մարզերի վրա ուկրաինական 50 անօդաչու են որսացել և ոչնչացրել։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ–ն։
«Անցած գիշերվա ընթացքում ՀՕՊ հերթապահ միջոցները որսացել և ոչնչացրել են ինքնաթիռատիպ 50 ուկրաինական անօդաչու թռչող սարք՝ 23 անօդաչու Կուրսկի մարզի երկնքում, 11 անօդաչու` Ռոստովի մարզի երկնքում, 6 անօդաչու` Բրյանսկի, 3 անօդաչու` Բելգորոդի, 3 անօդաչու` Մոսկվայի մարզի, այդ թվում՝ 2 անօդաչու, որոնք թռչում էին դեպի Մոսկվա, 2 անօդաչու` Ղրիմի Հանրապետության և 1-ական անօդաչու Մորդովիայի Հանրապետության և Կալուգայի մարզի վրա», – ասվում է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։