Հանձնաժողովը Հայաստանը դիտարկում է որպես մշտական գործընկեր՝ դրա բոլոր օգուտներով․Վեդև

Sputnik
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մակրոտնտեսական քաղաքականության վարչության տնօրեն Ալեքսեյ Վեդևը ՝ պատասխանելով ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու հնարավորության և հայկական տնտեսության համար հետևանքների մասին Sputnik Արմենիայի հարցին, ասել է, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը որևէ գնահատական չունի ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու հետևանքների վերաբերյալ:
«Հանձնաժողովը Հայաստանը դիտարկում է որպես մշտական գործընկեր՝ դրա բոլոր օգուտներով։ Եվրամիությունը չի կարող Հայաստանին առաջարկել համագործակցության և առևտրի այն պայմանները, որոնք առկա են Եվրասիական տնտեսական միությունում։ Երևանի համար չափազանց դժվար կլինի մրցակցել Եվրամիությունում»,-հավելել է Եվրասիական տնտեսական հանձնոժողովի պաշտոնյան։