«Ակնհայտ է, որ պետությունը պետք է շատ արագ վերցնի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության կառավարումը և հետագա գործընթացները՝ պետականացման և ընկերության կառավարման արդյունավետության ուղղությամբ պետք է արագ և արդյունավետ իրականացնենք»,-կառավարության այսօրվա նիստում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ հարցը քննարկվել է քաղաքական մակարդակով, օրենքի նախագիծն այսօրվա օրակարգում է։