ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի – Sputnik. Տարածաշրջանային իրավիճակով պայմանավորված՝ «Wizz Air» ավիաընկերությունը մինչև հունիսի 30-ը չեղարկել է Աբու Դաբի – Երևան չվերթերը։ Տեղեկությունը հայտնում է ԱՄԷ-ում ՀՀ դեսպանությունը:
«Աբու Դաբիի օդանավակայանում և հյուրանոցներում գտնվող՝ դեպի Երևան «Wizzair»-ի չեղարկված թռիչքների ուղևոր ՀՀ քաղաքացիների վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն ունենալու նպատակով խնդրում ենք դեսպանության armemiratesembassy@mfa.am էլեկտրոնային հասցեին ուղարկել անհատական տվյալները՝ անուն-ազգանուններ, կոնտակտային համար, հյուրանոցի անուն»,–նշված է հաղորդագրության մեջ։
ՀՀ դեսպանությունը հորդորում է ուշադիր հետևել ավիաընկերության ցուցումներին, ինչպես նաև ուղևորների էլփոստերին «Wizz Air»-ի կողմից ուղարկվող հաղորդագրություններին։