ՌԴ–ում միգրանտներին օրինականացնելու համար բարձրաստիճան ոստիկաններ են ձերբակալվել

Քննության վարկածով՝ նրանք գումարի դիմաց ապահովել են ՌԴ քաղաքացիություն և բնակության թույլտվություն ստանալու համար փաստաթղթերի անարգել ընդունումը ՌԴ ՆԳՆ անձնագրային և վիզաների ծառայության Կալուգայի մասնաճյուղում: Խոսքը 50 հազար միգրանտների մասին է։
Sputnik
Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը (ԱԴԾ) հրապարակել է Կալուգայի մարզի Ժուկովսկի շրջանի ՆԳՆ ղեկավարի տեղակալ Սերգեյ Գրիգորևի և քրեական հետախուզության պետ Եվգենի Սոլոպովի ձերբակալության կադրերը: Նրանք ձերբակալվել են շուրջ 50 հազար միգրանտի անօրինական օրինականացման սխեմա կազմակերպելու մեղադրանքով։
Ըստ հաղորդագրության` երկու տարվա ընթացքում ոստիկանները կաշառքի դիմաց օգնել են ձևակերպել օտարերկրացիների փաստաթղթերը, աշխատանքային արտոնագրերը, ինչպես նաև ժամանակավոր և մշտական գրանցումը:
Հաստատվել են 50 000 միգրանտների անուններ։ Առաջիկայում նրանց կուղարկեն հայրենիք։
Մոսկվայում ձերբակալել են Մոլդովայի հետախուզության 2 գործակալի, որոնք գործել են ՌԴ–ի դեմ