Իրանում մահապատժի են ենթարկել Իսրայելի համար լրտեսություն կատարած երեք անձանց

Դատապարտյալները փորձել են սարքավորումներ տեղափոխել Իրան` ահաբեկչական գործողություններ կատարելու համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի – Sputnik. Իրանում մահապատժի են ենթարկել իսրայելական «Մոսադի» համար լրտեսություն կատարած երեք անձանց։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով «Fars» գործակալությանը:
Մահվան դատավճիռներն ի կատար են ածվել առավոտյան Արևմտյան Ադրբեջան նահանգում գտնվող Ուրմիայի բանտում:
Գործակալության տվյալներով՝ դատապարտյալները փորձել են Իրան տանել ահաբեկչական գործողություններ կատարելու համար նախատեսված սարքավորումներ՝ դրանք քողարկելով որպես ալկոհոլի խմբաքանակ: Հաղորդագրության մեջ նրանց անվանում են «Սիոնիստական ռեժիմի անդամներ»։
Իսրայելը հայտարարել է Իրանին հետագա հարվածներից հրաժարվելու մասին