Հուսով ենք՝ Երևանի և Բաքվի միջև նոր էսկալացիա չի լինի. Պեսկով

Ռուսաստանը գտնում է, որ Հարավային Կովկասում անվտանգության համար խաղաղության պայմանագիրը խիստ անհրաժեշտ է:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի - Sputnik. Մոսկվայն հույս ունի, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև նոր էսկալացիա տեղի չի ունենա, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Մենք հույս ունենք, որ դա (Ադրբեջանի և Հայաստանի միջև էսկալացիա - խմբ.) տեղի չի ունենա։ Երկրները շատ մոտ են պայմանագրի (խաղաղության - խմբ.) աշխատանքների ավարտին։ Եվ հուսով ենք, որ այս աշխատանքը կավարտվի: Այդ պայմանագիրը շատ անհրաժեշտ է տարածաշրջանում մթնոլորտի կայունության և անվտանգության համար», - լրագրողներին ասել է Պեսկովը։
Նա ընդգծել է, որ Ռուսաստանն անհրաժեշտության դեպքում պատրաստ է ամեն ինչ անել այդ գործընթացին նպաստելու համար: