ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի – Sputnik. Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին «Al Araby Al Jadeed» թերթի հետ զրույցում ասել է, որ Կրեմլում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունները հիանալի են անցել:
«Պարոն Պուտինի հետ հանդիպումը հիանալի էր։ Ռուսաստանը ամուր դիրքորոշում է որդեգրել ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումների կապակցությամբ։ Երկու երկրների միջև կա լայն միջուկային համագործակցություն», - ասել է նա։
Հիշեցնենք՝ Պուտինի և Արաղչիի բանակցությունները տեղի են ունեցել հունիսի 23-ին՝ Կրեմլում: